ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
![Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am](up/article/big/file_58187_4876948.jpg)
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և` արդյո՞ք միշտ պետք է ձգտել ակտիվության բարձրացմանը:
Սեքսուալ ակտիվությունը յուրաքանչյուրի մոտ տարբեր է: Այն շատ գործոններով է պայմանավորված, ինչպես` արտաքին, այնպես էլ` ներքին: Գոյություն ունեն բնածին առանձնահատկություններ՝ սեռական կոնստիտուցիա, հոգեկան առողջություն, որոնք որոշում են մարդու սեռական վարքի հիմքը: Սակայն վերջինիս վրա ազդում են նաև հասարակական կարծիքը, կրոնական ավանդույթները և, նույնիսկ, սեռական վարքի «նորմայի» մասին պատկերացումները, որոնք զարգանում են բազում տարիների ընթացքում:
Տղամարդկանց սեքսուալ ակտիվության պիկերը
Սեքսուալ ակտիվության պիկերը կարող են կարճաժամկետ լինել՝ հոգեբանական և ֆիզիկական վերելք (որևէ հաղթանակից հետո), սպորտ, ինչ-որ գրգռող գործողություն կամ տեսարան: Սակայն սա կարճաժամկետ է: Տղամարդու հիմնական վարքը պայմանավորված է հորմոնների մակարդակով և տարիքով, դաստիարակությամբ և մշակույթով:
Երիտասարդ ժամանակ տղամարդկանց մեծ մասը հիպերսեքսուալ է, մոտավորապես 17-23 տարեկանում վրա է հասնում սեռական ակտիվության առաջին պիկը: Սա տեղի է ունենում արագ սեռական հասունացման, արական հորմոնի՝ տեստոստերոնի ավելցուկային արտադրության հետևանքով, ինքնաճանաչման և կանանց հետ հարաբերությունների պատճառով: Այս շրջանում սեռական առումով հնարավորությունները մեծ են, գրգռման մակարդակը՝ շատ բարձր:
Սակայն կան նաև թերություններ. քանակը փոխարինում է սեռական ակտերի որակին և տևողությանը:
Ի դեպ, կանայք այս տարիքում, սովորաբար, չեն հասցնում բացահայտել իրենց սեռական պահանջմունքները, և ավելի ուշ են հասունանում:
Աստիճանաբար տղամարդիկ սեռական փորձ են կուտակում, իսկ հորմոնային ֆոնը կայունանում է, տեստոստերոնը հասնում է օպտիմալ մակարդակին: Դա հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկել սեփական սեռական վարքը, նվազում է մշտական սեռական շփումների ցանկությունը: Դա կարող է ակտիվության անկում թվալ, սակայն, իրականում, այն պարզապես սեռական վարքի կարգավորում է, երբ կապերի որակը պակաս կարևոր չէ, քան` քանակը:
Այս շրջանը տևում է միջինը 23-ից մինչև 30-35 տարեկանը:
Տղամարդկանց մոտ սեռական ակտիվության անկումները
Տարիքի հետ տղամարդանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում է, ինչն ազդում է նաև ցանկության վրա: 40 տարեկանում տղամարդկանց մեծ մասի մոտ սկսվում է սեռական ակտիվության բացահայտ անկում: Սա կապված է ո՛չ միայն հորմոնային ֆոնի հետ, այլ նաև պատասխանատվության աճող մակարդակով, գործերի քանակով և պարտականություններով: Կուտակվող հոգնածությունը և սթրեսը բացասաբար են ազդում սեռական կյանքի վրա:
Այս տարիքում գրգռման մակարդակն արդեն ցածր է, այդ պատճառով սեքսուալ տրամադրվածության վրա մեծ ազդեցություն ունեն արտաքին միջավայրը և հոգեբանական պահերը: Հասուն տղամարդուն արդեն կարող է լրացուցիչ խթան պահանջվել` սեքսով հետաքրքրվելու համար: Տղամարդը կարող է խոսել և մտածել սեռական կյանքի մասին ոչ պակաս հաճախ, սակայն, երիտասարդության համեմատ, հակումը կլինի անխուսափելիորեն ցածր:
45-50 տարեկանից հետո տղամարդկանց մեծ մասն ունի խնդիրներ՝ կապված սրտի, անոթների և սեռական համակարգի առողջության հետ, որոնք անդրադառնում են էրեկցիայի կայունության վրա և այն թուլացնում են: Տղամարդկանց գրեթե կեսը 50 տարեկանից հետո գանգատվում է էրեկցիայի հետ կապված խնդիրներից:
Հիվանդությունները հաճախ պահանջում են դեղորայքի ընդունում, որոնց մի մասը բացասաբար է ազդում սեռական ակտիվության վրա:
Բացի տարիքից և քրոնիկական հիվանդություններից, հաճախ ավելորդ քաշ է առաջանում: Ճարպային բջիջների ավելցուկը և նստակյաց կենսակերպը նվազեցնում են տեստոստերոնի մակարդակը և, նույնիսկ, կարող են խթանել կանանց հորմոնների արտադրությունը: Սթրեսը նույնպես խնդիրներ է առաջացնում, քանի որ այս դեպքում արտադրվում է սթրեսի հորմոն կորտիզոլ, որն ընկճում է տեստոստերոնի սինթեզը:
Ինչպե՞ս բարձրացնել տղամարդու սեքսուալ ակտիվությունը տնային պայմաններում
Ոչ բոլոր տղամարդիկ են առնչվում սեռական կյանքի խնդիրների հետ որոշակի տարիքում, դա շատ անհատական է: Սակայն, եթե այն տեղի է ունեցել, կարելի է տղամարդու սեռական ակտիվությունը բարձրացնել կենսակերպի փոփոխության միջոցով: Իհարկե, եթե չկան հիվանդություններ, այս դեպքում բժշկին դիմելը պետք է լինի առաջին քայլը:
Խուսափե՛ք ավելորդ քաշից
Ինչպես արդեն նշեցինք, ճարպակալումն ազդում է տեստոստերոնի մակարդակի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալմամբ տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը երկու անգամ ցածր է նիհարների համեմատ:
Արոմատազա ֆերմենտն արական անդրոգենները փոխակերպում է իգական էստրոգենների: Այդ պատճառով ճարպակալման ժամանակ, բացի ցածր սեռական ակտիվությունից, կարող է նաև նկատվել նյարդային վիճակ, կրծքագեղձերի աճ: Ընդ որում, տեստոստերոնի մակարդակի նվազումը բերում է ավելի շատ ճարպի կուտակման: Այս արատավոր շրջանից կարելի է դուրս գալ միայն նիհարելով:
Զբաղվե՛ք սպորտով
Ըստ շատ հետազոտությունների՝ ակտիվ մարզումը բերում է արյան հոսքի ուժեղացման, բարձրացնում է տրամադրությունը և սեռական հորմոնների մակարդակը: Կարևոր է նաև չափը չանցնելը, հակառակ դեպքում` միայն հոգնածություն կշահեք:
Դրական են ազդում նաև ուժային և շնչական ծանրաբեռնվածությունների համակցումը՝ վազքը, լողը, հեծանիվը և այլն:
Քիչ նյարդայնացեք
Իհարկե, այս խորհրդին բարդ է հետևելը, այդպիսի խնդիրներներն այնքան էլ հեշտ չեն լուծվում: Սակայն գոնե պետք է սկսել, քանի որ սթրեսն ուղղակիորեն ազդում է հակումների մակարդակի վրա: Որքան շատ է սթրեսը, այնքան ցածր է սեռական ակտիվւթյան մակարդակը:
Սթրեսի նվազեցման համար միասնական եղանակ գոյություն չունի, ընրեք այն, ինչը հենց Ձեզ կօգնի: Բնության արշավներ, ընկերների հետ շփում, անձնական օրագիր, յոգա. ամեն ինչ փորձեք:
Բավականաչափ քնե՛ք
Մեկ այլ հետազոտություն ապացուցել է, որ մշտական անքնությունը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը: Հոգեբանական վիճակի մասին` էլ չենք խոսում: Նյարդային համակարգի նորմալ վերականգնման համար անհրաժեշտ է որակյալ, երկարատև քուն՝ առնվազն 7-8 ժամ:
Լիարժեք սնվե՛ք
Հանքանյութերի և վիտամինների անբավարարությունը կարող է բացասաբար ազդել ամողջ օրգանիզմի վրա, իսկ նորմալ սեռական ակտիվության համար պետք է ուտել ո՛չ միայն սիրելի մթերքներն, այլ նաև լիարժեք սպիտակուցներ, կանաչեղեն, մրգեր, բանջարեղեն, ծովամթերք: Կան նաև, այսպես կոչված, աֆրոդիզիակներ, որոնք նպաստում են բնական ճանապարհով հակումների ուժեղացմանը ՝ բարելավելով արյունամատակարարումը:
Ընդունե՛ք վիտամիններ
Սնուցումը կարգավորելու անհնարինության դեպքում՝ վերջինիս անկանոնության և աղքատիկությամբ պայմանավորված, ելքը մնում են վիտամինային համալիրները: Տղամարդկանց համար հատկապես կարևոր են А, Е և D վիտամինները, ինչպես նաև` ցինկը և սելենը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am](up/article/small/file_60305_9817934.jpg)
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
![](images/calendar.png)
![Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am](up/article/small/file_59138_8610795.jpg)
Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...
![](images/calendar.png)
![Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am](up/article/small/file_58851_1771711.jpg)
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
![](images/calendar.png)
![Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am](up/article/small/file_57930_8122482.jpg)
Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։
Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am](up/article/small/file_52636_4485281.jpg)
Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am](up/article/small/file_51586_3767556.jpg)
Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...
![](images/calendar.png)
![Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am](up/article/small/file_39509_668253.jpg)
Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...
![](images/calendar.png)
![Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am](up/article/small/file_38709_409770.jpg)
Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_37085_9669886.jpg)
Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
![](images/calendar.png)
![11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am 11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am](up/article/small/file_36014_8822903.jpg)
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...
![](images/calendar.png)
![Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան](up/article/small/file_30046_8299854.jpg)
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
![](images/calendar.png)
![Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am](up/article/small/file_33382_3692290.jpg)
Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...
![](images/calendar.png)
![Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am](up/article/small/file_31742_5856212.jpg)
Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...
![](images/calendar.png)
![Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am](up/article/small/file_30980_1582293.jpg)
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYB38gBH' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384